Առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ խմբակցություններին ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ անդամների թեկնածու առաջադրելու իրավունք տվող օրինագիծը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի առաջարկած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ինքնավար մարմինների ձևավորման հարցում կտրուկ բարձրացնել ԱԺ-ի դերը:

Նախագծով առաջարկվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը հերթականորեն վերապահել կառավարությանը՝ վարչապետի փոխարեն, ապա՝ ԱԺ-ի կառավարող, հետո՝ ընդդիմադիր խմբակցություններին:

ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց 84 կողմ և 33 դեմ ձայներով: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Անի Սամսոնյանը քվեարկությունից առաջ հայտնեց, որ իրենք դեմ են քվեարկելու ներկայացված նախագծին:

«Ակնհայտ է, որ ուզում եք նախագծով ընդլայնել ընդդիմության լիազորությունները, բայց մենք ասում ենք, որ կարգավորումներում մենք տեսնում ենք խնդիր, և այդ խնդիրների ու մտահոգությունների վերաբերյալ մենք ներկայացնում ենք գրավոր գաղափարներ։

Նախագիծն ունի դրական նպատակ, բայց մտահոգություն ենք տեսնում, որ ընդդիմության համար միասնական թեկնածու ներկայացնելը շատ խնդրահարույց է։ Մենք այս օրենքի նախագծին դեմ ենք քվեարկելու»,- ասաց Սամսոնյանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ թափուր պաշտոններում, բացառությամբ այդ մարմինների առաջին կազմերի, թեկնածու առաջադրելու իրավունքը հերթականությամբ վերապահել կառավարությանը՝ վարչապետի փոխարեն, ապա ԱԺ-ի կառավարող, ապա ընդդիմադիր խմբակցություններին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.