Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 24-ին Ժնևում հանդիպեց ՄԱԿ Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կողմերը գոհունակությամբ ընդգծեցին Հայաստանի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի միջև առկա սերտ համագործակցությունը, ուղենշեցին այն առավել ընդլայնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Զրուցակիցները նշեցին, որ մարդու իրավունքները համընդհանուր են, և դրանց պաշտպանության շուրջ համագործակցությունն էլ պետք է համընդհանուր լինի՝ առանց որևէ բացառության:

Ներկայացնելով Հայաստանում ընթացող բարեփոխումները և դրանց շրջանակներում արձանագրված ձեռքբերումները՝ նախարար Մնացականյանը որպես կառավարության գերակայություն ընդգծեց դատական համակարգի բարեփոխումը՝ ուղղված վերջինիս անկախության և անկողմնակալության ապահովմանը և դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը: Հայաստանի ԱԳ նախարարը բարձր գնահատեց այս գործընթացում միջազգային և տարածաշրջանայի գործընկերների աջակցության համակարգումը և վերջիններիս փորձագիտության արդյունավետ օգտագործումը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Մարդու իրավունքների հանձնակատարը կարևորեցին ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման ուղղությամբ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերը։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ կանխարգելման օրակարգն ավելի քան քսան տարի հանդիսանում է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունը, և այս հարցում վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը։

Անդրադառնալով կանանց իրավունքների պաշտպանության հարցերին՝ նախարար Մնացականյանը հայտնեց, որ ՀՀ կառավարությունն արդեն իսկ հավանության է արժանացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով 1325 բանաձևի իրականացման Ազգային գործողությունների առաջին ծրագիրը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Հուսով եմ, որ ԱՄՆ-ն չի զոհաբերի մեր հարաբերությունները С-400-ների պատճառով». Էրդողան |tert.am|

Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

ԼՂ հիմնահարցում որոշիչ է Լեռնային Ղարաբաղի ձայնն ու ներգրավվածությունը. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.