armenpress.am: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման համար, դե ֆակտո լքում է ինքնամեկուսացման ռեժիմը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները Սոչիում տեղի ունեցող բանակցությունների ժամանակ նախ կունենան անհատական զրույց, ապա կհաջորդի աշխատանքային նախաճաշը:
«Զրույցը անհատական ձևաչափով է ՝ միայն թարգմանիչների մասնակցությամբ: Երկու նախագահները նախ բանակցություններ կվարեն, իսկ հետո կշարունակեն շփումն արդեն աշխատանքային նախաճաշի ժամանակ»,- ասաց նա լրագրողներին: