Վրաստանի խորհրդարանի առաջ ուսանողները հացադուլ են սկսել |aliq.ge|

aliq.ge։ Վրաստանի խորհրդարանի դիմաց արդեն երկրորդ օրը 6 ուսանող հացադուլ է հայտարարել: Նրանք չեն պատրաստվում դադարեցնել հացադուլը, քանի որ շրջաններից ևս միանալու են հացադուլ հայտարարած ուսանողներ:

Այսօր իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի տան առջև վրաններ են տեղադրելու Բաթումիից ժամանած ուսանողները՝ հայտարարելով հացադուլ:

Հացադուլ հայտարարած 6 ուսանողի պահանջը վերաբերում է ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի անհապաղ հրաժարականին, ինչպես նաև հունիսի լույս 21-ի գիշերը ձերբակալվածների ազատ արձակմանը: Ուսանողների խոսքով հացադուլը կշարունակեն այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չեն բավարարվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.