Նար-Դոս փողոցի մարզադպրոցի հողամասը կօտարվի |shantnews.am|

shantnews.am: Կառավարությունն այսօր որոշել է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված և Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Նար-Դոսի փողոց 53/2 հասցեում գտնվող շենք-շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ատլանտ Գրուպ» ՍՊԸ-ին՝ ներդրումային ծրագիր իրականանացնելու համար:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցել է, որ ընկերությունը տվյալ տարածքում նախատեսում է մինչև 2021 թ. օգոստոսը կառուցել նոր բազմաֆունկցիոնալ շենքային համալիր՝ կատարելով շուրջ 5 000 000 000 ՀՀ դրամի ներդրում։

Ինչպես նաև, հաշվի առնելով, որ նշված հասցեում կառուցվելու է նոր գույքային համալիր, քննարկումների արդյունքում ընկերության հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ 2019 թ. մայիսի 16-ի դրությամբ գույքի գնահատված 274 904 820 ՀՀ դրամ շուկայական արժեքի վճարման փոխարեն գույքային համալիրի կառուցման ավարտից հետո, Պետական գույքի կառավարման կոմիտեին կհանձնվի կառուցված գույքային համալիրի 3-րդ հարկից առնվազն 1000 քառ. մետր մակերեսով հասարակական նշանակության վերանորոգված տարածք, որը հետագայում կծառայի պետության կարիքների համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.