Ցավով եմ նշում, որ մեր օդանավակայանի սպասարկման գները բավականին բարձր են. Ճաղարյան |aysor.am|

aysor.am։ Խորհրդարանում Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԼՀԿ-ական պատգամավոր Արման Բաբաջանյանը հետարքրքվեց, թե ինչպե՞ս է հանձնաժողովի անդամի թեկնածու Էդգար Ճաղարյանը վերաբերում օդանավակայանի մատուցած ծառայությունների բարձր գներին:

«Օդանավակայանը և դրա ծառայությունների թանկ լինելու հանգամանքը արտահայտվում են տոմսերի արժեքի վրա: Դա մշտապես քննարկվող հարց է եղել և մենք լուծումներ այդպես էլ չենք գտել: Հանձնաժողովից են ակնկալվել որոշակի գործողություններ, բայց ապարդյուն», – ասաց ԼՀԿ-ական պատգամավորը:
Ճաղարյանն էլ արձագանքեց.

«Հպարտությամբ նշում եմ, որ մենք բավականին լավ օդանավակայան ունենք, բայց ցավով նշում եմ, որ մեր օդանավակայանի սպասարկման գները, չեմ ուզում ասել չհիմնավորված են, որովհետև ուսումնասիրություն չեմ անցկացրել, բայց բավականին բարձր են: Կարծում եմ՝ այստեղ պետք է դեր ունենա երկրորդ, այսինքն՝ Գյումրու օդանավակայանի զարգացումը, եթե այն այս պահին կարողանա նորմալ մրցակցություն ապահովել, այստեղ կունենանք գների նվազեցում»:

Բաբաջանյանը նկատեց, որ այստեղ չի կարող լինել մրցակցություն, քանի որ օդանավակայանները նույն ընկերությունն է շահագործում:

«Ցավում եմ, որ երկու օդանավակայանն էլ մի կազմակերպության են պատկանում, տեղյակ չէի, ներողություն», – ասաց Ճաղարյանը:

«Իմ քայլի» պատգամավոր, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ նկատեց, որ երկրորդ և երրորդ օդանավակայաններ ունենալու համար մի շարք հարցեր պետք է լուծվեն.

«Մինչև մեր էժան վառելիքի ու մնացած պայմանները չլուծենք, երկրորդ ու երրորդ օդանավակայան ունենալու ցանկությունները զուտ կմնան որպես բարի ցանկություն»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.