Այնպես չէ, որ ինչ-որ մեկը չի թողում շաքարավազ բերել, ուղղակի ոչ ոքի ձեռք չի տալիս, ոչ ոք չի կարողանում բերել. ՏՄՊՊՀ անդամի թեկնածու |aysor.am|

aysor.am։ Խորհրդարանում Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության հարցի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը հետաքրքրվեց հանձնաժողովի անդամի թեկնածու Էդգար Ճաղարյանից, թե ինչո՞ւ հեղափոխությունից հետո շաքարի և բանանի ներմուծման շուկայում ակտիվություն չի նկատվում:

«Բանանի ներմուծումը սպեցիֆիկ է: Հեղափոխությունից հետո շատ մարդիկ փորձեցին ներմուծել բանան, բայց նրանցից շատերը խնդիրներ ունեցան: Եթե խնձորը կարող ես վաճառել, մի շաբաթից չվաճառվի, 10 օրից կվաճառվի, բանանինն այդպես չէ, պիտի ունենաս շուկա, որտեղ սպառես:

Չես կարող այսօր բանան բերել՝ չիմանալով քո սպառման կետերը: Այստեղ ունենք արդեն ամուր դիրքերում կազմակերպություն: Այնպես է ստացվում, որ նոր խաղացողները կդժվարանան մտնել, բայց ամեն ինչ պետք է անենք, որ կարողանանք ու մենաշնորհը վերանա», – ասաց Ճաղարյանը:

Անդրադառնալով շաքարի ներմուծման խնդիրներին՝ Ճաղարյանն ասաց, որ խնդիրը որակի մեջ է:

«Կազմակերպությունները, որոնք նոր են ուզում սկսել շաքարավազի ներմուծում, հաշվարկներ են կատարում ու նրանց մոտ չի ստացվում: Կարծում եմ՝ այստեղ որակի հետ կապված հարցեր կան, որակը պիտի խորը ուսումնասիրվի: Այնպես չէ, որ ինչ-որ մեկը չի թողում շաքարավազ բերել, ուղղակի ոչ ոքի ձեռք չի տալիս, ոչ ոք չի կարողանում բերել: Ինչքան էլ տարօրինակ է, շաքարավազի ներմուծմամբ միայն զբաղվում են պահածո և հրուշակեղեն արտադրող գործարանները, որովհետև քաղցրության, որակի հարցեր կան, մի փոքր ավելի թանկ է նստում իրենց վրա, բայց գերադասում են ներմուծել», – ասաց Ճաղարյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.