ՊԱՀՀ-ում պաշտպանության փոխնախարար Գ. Բալայանի համակարգմամբ հավաք-պարապմունք է անցկացվել

ՀՀ մարզպետարանների շտաբային մարզումների շրջանակներում հունիսի 26-ին, ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՊԱՀՀ), անցկացվել է հավաք-պարապմունք, որին մասնակցել են ՀՀ մարզպետները, փոխմարզպետները, մարզպետարանների և Երևանի զորահավաքային նախապատրաստման շտաբների պետերը:

Հանդիպման սկզբում հյուրերին ողջունել է միջոցառման ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ ընդգծելով պարապմունքի տեսական և գործնական կարևորությունը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը և դասախոսություններ կարդացել ժամանակակից պատերազմների բնույթին և օպերատիվ պատրաստմանը վերաբերվող թեմաներով:

Պաշտպանությանը պետության պատրաստման և ռազմավարական զսպման թեմաներով դասախոսություններ է կարդացել ՊԱՀՀ-ի ավագ սպա, ՊԱՀՀ-ի հայցորդ, փոխգնդապետ Առլեն Շահվերդյանը` առանձնացնելով բնակչության պատրաստումը պատերազմին և դրա շրջանակներում քաղպաշտպանության խնդիրները:

Հավաք-պարապմունքի ընթացքում մարզպետները հնչեցրել են իրենց հուզող հարցերը: Դասախոսությունների ընթացքում և դրանց ավարտին ծավալվել են կառուցողական քննարկումներ:

Ամփոփելով հանդիպումը, պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն իր գոհունակությունն է հայտնել, նշելով, որ մոտ ապագայում կազմակերպվելու է հերթական հավաք-պարապմունքը` տեսական գիտելիքները և գործող կարգավորումները գործնականում կիրառելու միջոցով առկա խնդիրների վեր հանման և դրանց լուծման նպատակով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.