tertam: Կիևում ԱՄՆ դեսպանատունը հիմնավորել է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից թուրքական անօդաչու թռչող սարքի օգտագործումը Դոնբասում։
«Մենք կոչ ենք անում Դոնբասում հակամարտող երկու կողմերին պահպանել հրադադարի պայմանները, բայց եկեք պարզ լինենք. Ռուսաստանի կողմից աջակցվող կողմը բազմիցս օգտագործել է հրետանի և անօդաչու թռչող սարքեր ուկրաինական ուժերի դեմ»,- ասվում է դիվանագիտական առաքելության ֆեյսբուքյան էջում։
Իսկ մինչ այդ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևի կողմից Դոնբասում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի օգտագործումը պատասխան է թշնամու գործողություններին, այլ ոչ թե հարձակում։