azatutyun.am: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում նոյեմբերի 9-ին առաջին ընթերցմամբ կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ։
Միացյալ Թագավորությունում Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն՝ նախագիծը ներկայացրել է պահպանողական պատգամավոր Թիմ Լոթընը։
Եթե նախագիծն անցնի այս փուլը, Մեծ Բրիտանիան մեկ քայլ կմոտենա Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը, նշում է Հայ դատի հանձնախումբը՝ շեշտելով, որ «չպատժված հանցագործությունը խրախուսված հանցագործություն է»: