5 ամսում $254 մլն-ի ներդրումային 25 ծրագիր է հաստատվել |panarmenian.net|

panarmenian.net: ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2019 թվականի առաջին 5 ամսում 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներդրումներն աճել են 7 անգամ, իսկ ներդրումային ծրագրերի շրջանակում աշխատատեղերի մասով՝ 4 անգամ:

«Վերջին շրջանում շատ են քննարկվում Հայաստանում ներդրումային միջավայրի հետ կապված հարցերը: Կառավարությունը ներդրումները խրախուսելու առնչությամբ ունի այս գործիքը՝ ԱԱՀ-ի վճարման հետաձգումը 3 տարով և մաքսատուրքից ազատումը: Այդ գործիքով մենք նաև որոշակի ազդակներ ենք ստանում, թե ինչ է տեղի ունենում տնտեսության մեջ», – նշել է վարչապետը:

Նա նշել է, որ 2018 թվականին այդ գործիքակազմով կառավարությունը հաստատել է 11 ծրագիր $35.3 մլն դոլար ներդրման խոստումով և 502 աշխատատեղով:

«Այս տարի հունվար-մայիսին ունենք 25 ներդրումային ծրագիր՝ $254 մլն-ի ներդրման պայմանով և 2379 աշխատատեղով: Սրանք այն թվերն են, որոնք կոնկրետ պատկեր են արտահայտում»,- ասել է վարչապետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.