Դրամական փոխանցումների արգելք. Ռուսաստանի հերթական հարվածը Վրաստանին

armtimes.com։ Ռուսաստանի Պետդումայում կքննարկեն Վրաստանից հանքային ջրերի և գինու ներմուծման արգելք սահմանելու հարցը: Այս մասին ռուսական լրատվամիջոցներին հայտարարել է Ռուսաստանի իշխող կուսակցության խմբակցության նախագահ Սերգեյ Նևորովը:

«Վրաստանում ռուսաֆոբիայի նշաններ կան, ինչը վտանգ է առաջացնում Ռուսաստանի քաղաքացիների համար: Այսօր Դումայի խորհրդի նիստին կդնենք Վրաստանից հանքային ջրերի, գինու ներմուծման և դեպի Վրաստան դրամական փոխանցումների արգելք սահմանելու մասին հարցը»,- հայտարարել է Նևորովը:

Չհաշված վերջին շրջանում առանց այդ էլ սրված ռուս-վրացական հարաբերությունները, պատգամավորների այս առաջարկը հավանաբար կապված է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հաղորդավարի՝ ուղիղ եթերում Պուտինի հասցեին հնչեցրած հայհոյանքների հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.