Օդանավակայանի տարածքում տաքսիների փոխադրումների գործընթացը կկարգավորվի. նախագիծը հավանություն ստացավ ԱԺ հանձնաժողովում |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին, որով կարգավորվում է օդանավակայանների տարածքում մարդատար տաքսի ավտոմոբիլների փոխադրումների գործընթացը:

Օդանավակայանից փոխադրումներ իրականացնելու համար կպահանջվի «Ա» տիպի լիցենզիա: 

«Առաջարկվում է օդանավակայանի տաքսի կայանատեղիից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել «Ա» տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան նախատեսվում է 200 հազար դրամ, սահմանել օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին և տարիքային սահմանափակմանը ներկայացվող պահանջներ»,- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

Նշվում է, որ առանց լիցենզիայի օդանավակայանի կայանատեղիներից փոխադրումներ իրականացնելու դեպքում կկիրառվի տուգանք նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Ապրիլին առաջին անգամ արտահանման աճ կա. Նախարար |lragir.am|

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է չինական «Ավիկ» հոլդինգի ներկայացուցիչների հետ |hetq.am|

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հանդիպել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարի հետ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.