Հայաստանի նման երկրները պետք է կենտրոնանան պետության զարգացման համար լոկոմոտիվ հանդիսացող ոլորտների վրա. Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԶԾ նորանշանակ մշտական ներկայացուցչին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլիին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ 

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Նատիա Նացվլիշվիլիին՝ Հայաստանում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ՄԱԶԾ-ի հետ ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը կշարունակվի և առավել կամրապնդվի:

Նատիա Նացվլիշվիլին նշել է, որ հաճելի է աշխատել մի երկրում, որի հետ ՄԱԶԾ-ն ամուր գործընկերային հարաբերություններ ունի:

Հանդիպմանը նախագահ Սարգսյանն ու Նատիա Նացվլիշվիլին մտքեր են փոխանակել համագործակցության ուղղությունների շուրջ: Ընդգծելով, որ յուրաքանչյուր փոխգործակցություն պետք է միտված լինի ապագային՝ նախագահ Սարգսյանը կարևորել է մեր երկրի համար մեծ ներուժ ունեցող ոլորտների զարգացումը: «Հայաստանի նման երկրները պետք է կենտրոնանան պետության հետագա զարգացման համար լոկոմոտիվ հանդիսացող ոլորտների վրա»,– նշել է նա՝ մասնավորապես առանձնացնելով գիտության, կրթության, բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների բնագավառները:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ճիշտ թիրախավորված ծրագրերի իրականացումն իրապես մեծ ազդեցություն կունենա երկրի զարգացման համար, ինչպես նաև կարևորել են հետագա արդյունավետ փոխգործակցությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«ADSW Talks»-ում հրապարակվել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը

Հոկտեմբերի 27-ը համապատասխան արժանի պատմական գնահատականը պետք է ստանա. ՀՀ նախագահ |aysor.am|

ՀՀ ԶՈւ ավիացիայի պետի պաշտոնում Ավետիկ Մուրադյանին փոխարինել է Գագիկ Ասլանյանը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.