Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ կառույցում դեռևս կոնսենսուս չկա. Ստոլտենբերգ |armtimes.com|

armtimes.com: ՆԱՏՕ-ի երկրները դեռ կոնսենսուսի չեն եկել այն հարցում, թե արդյո՞ք Ուկրաինան պետք է մաս կազմի կազմակերպությանը։ Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, կիրակի օրը HBO հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«ՆԱՏՕ-ի անդամ լինելու համար դուք պետք է համապատասխանեք չափանիշներին: Մենք օգնում ենք նրան (Ուկրաինային) պայքարել կոռուպցիայի դեմ, բայց կազմակերպության 30 անդամներ պետք է ընդհանուր կարծիքի գան, և ՆԱՏՕ-ում դեռևս կոնսենսուս չկա»,- ասել է նա:

Ստոլտենբերգը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ամրապնդել է հարաբերությունները Ուկրաինայի հետ, սակայն պարզաբանել է, որ այս երկիրը չի ենթարկվում կազմակերպության կանոնադրության հինգերորդ հոդվածին, որը նախատեսում է հավաքական պաշտպանություն։

2008 թվականի ապրիլին Բուխարեստի գագաթնաժողովում Հյուսիսատլանտյան դաշինքն ընդունեց քաղաքական հայտարարություն այն մասին, որ Ուկրաինան և Վրաստանը, ի վերջո, կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ, սակայն հրաժարվեց երկու երկրներին տրամադրել Անդամակցության գործողությունների ծրագիրը (MAP), որը իրավական ընթացակարգի առաջին քայլն է կազմակերպությանն անդամակցելու համար:

 Բրյուսելի փորձագետների կարծիքով՝ վերջին 12 տարիների ընթացքում Կիևն ու Թբիլիսին բավականին հեռացել են դաշինքին միանալու հեռանկարից։ ՆԱՏՕ-ն չի ընդունում տարածքային չլուծված խնդիրներ ունեցող պետություններին, քանի որ նրանց անդամակցությունը կարող է ամբողջ դաշինքը ներքաշել ռազմական հակամարտության մեջ։

2019 թվականի փետրվարին Գերագույն Ռադան հավանություն է տվել սահմանադրության փոփոխություններին, որոնք ամրագրում են Ուկրաինայի ձգտումները դեպի ՆԱՏՕ՝ «եվրաատլանտյան կուրսի անշրջելիություն» ձևակերպմամբ։ Մինչև 2020 թվականը Ուկրաինայի զինված ուժերի լիարժեք համատեղելիության ապահովումը ՆԱՏՕ-ի երկրների բանակների հետ ամրագրված է 2015 թվականին ընդունված ռազմական դոկտրինում։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, սեպտեմբերի վերջին մեկնաբանելով նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, խոստովանել է, որ մինչ այժմ փոխհամաձայնություն չկա դաշինքում Ուկրաինային մուտք տալու ժամկետների վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.