Սպառնալիքներ են հնչել. Վրաստանում ԼԳԲՏ համայնքի «Արժանապատվության երթը» կրկին հետաձգվեց |armtimes.com|

armtimes.com: Tbilisi Pride միջոցառման շրջանակներում ԼԳԲՏ համայնքի «արժանապատվության երթը», որը նախատեսված էր անցկացնել այսօր, կրկին հետաձգվեց:

Հիշեցնեն՝ միջոցառումները պետք է անցկացվեին հունիսի 18-23-ն ընկած ժամանակահատվածում, սակայն հետաձգվել էին խորհրդարանի մոտ ընթացող ցույցերի ֆոնին, հայտնում է aliq.ge-ն:

Tbilisi Pride-ի կազմակերպիչներն անվտանգությունից ելնելով չեն հայտարարել, թե կոնկրետ, երբ տեղի կունենա երթն ու մյուս միջոցառումները:
«Արժանապատվության երթը» նախատեսվում էր անցկացնել ժամը այսօր՝ ժամը 09:00-ին՝ ՆԳՆ-ի շենքի առջև:

Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Վրաստանի ՆԳՆ-ի մոտ այսօր առավոտից հավաքվել են մի քանի տասնյակ արմատական տրամադրված քաղաքացիներ, որոնք հայտնել են, որ թույլ չեն տա այդ «անբարոյական» միջոցառման անցկացումը:

Ավելի վաղ Վրաստանի պատիրարք Իլիա երկրորդը հայտարարել էր, որ «անթույլատրելի է սոդոմական մեղքի պրոպագանդան»՝ միեւնույն ժամանակ կոչ անելով բռնություն չկիրառել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.