Արմեն Սարգսյանն ընդունել է Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Զավեն Խանջյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրենը ներկայացրել է կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող և առաջիկա ծրագրերը:

Անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամը մասնավորապես ողջունելի է համարել, որ հիմնադրամը վերջին տարիներին աջակցություն է ցուցաբերում նաև սփյուռքյան կառույցներին: «2019 թվականից ի վեր հիմնադրամն աջակցում է Սփյուռքի գաղութներին, հատկապես՝ Լիբանանում և Սիրիայում: Սա իսկապես գնահատելի է ու ողջունելի»,- նշել է Զավեն Խանջյանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության երկարամյա հայանպաստ գործունեությունը և ծառայությունը Հայրենիքին՝ Հայաստանին և Արցախին և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«ADSW Talks»-ում հրապարակվել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը

Հոկտեմբերի 27-ը համապատասխան արժանի պատմական գնահատականը պետք է ստանա. ՀՀ նախագահ |aysor.am|

ՀՀ ԶՈւ ավիացիայի պետի պաշտոնում Ավետիկ Մուրադյանին փոխարինել է Գագիկ Ասլանյանը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.