Պետդուման կքննարկի դեպի Վրաստան դրամական փոխանցումները և Վրաստանից գինու ներկրումը արգելելու հարցը |shantnews.am|

shantnews.am։ ՌԴ Պետդումայի խորհրդում պատգամավորները կքննարկեն Վրաստանի հանդեպ նոր սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը՝ վրացական գինու և ջրի ներկրման դադարեցումը, ինչպես նաև Վրաստան դրամական փոխանցումներ կատարելու արգելքը: Interfax-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Դումայում «Единая Россия» խմբակցության նախագահ Սերգեյ Նևերովը:

«Справедливая Россия» խմբակցությունը համաձայնել է, որ Վրաստանում շարունակվող հակառուսական դրսևորումները «համարժեք պատասխան են պահանջում»:

ՌԴ-ում մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Տատյանա Մոսկալկովան խոստացել է, որ պատգամավորներին կխնդրի բացառության կարգով պահպանել սոցիալական դրամական փոխանցումները՝ կապված թոշակների կամ բազմազավակ ընտանիքներին օգնության հետ:

Այսօր նաև ուժի մեջ է մտել հունիսի 21-ին Վլադիմիր Պուտինի ստորագրած որոշումը, որով հուլիսի 8-ից արգելվում են ուղիղ չվերթները Ռուսաստանից դեպի Վրաստան և հակառակը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.