ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են կատարել Երևանում, Արարատի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում. հայտնաբերվել են խախտումներ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները դեկտեմբերի 22-ի երեկոյան կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողությանն ուղղված ստուգայցեր են կատարել հանրապետության՝ թվով 30 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում:

Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից, նշելով, որ Արարատի մարզում գործող սննդի շղթայի միայն մեկ կազմակերպությունում են հայտնաբերվել խախտումներ, կազմվել է արձանագրություն:

Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արաքս» թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Կասեցվել է ավտոտնակից մսեղիքի վաճառքը. ՍԱՏՄ

ՍԱՏՄ-ն վերջին 1 տարում կասեցրել է սննդամթերքի ներմուծման 11 դեպք |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.