Ալմա Աթայի Հանրապետության հրապարակի տարածքում կրակոցները շարունակվում են: Ինչպես հաղորդում է TACC-ի թղթակիցը, կան տուժածներ։
Նրանք պառկած են հենց ճանապարհին։ Երևում են մի քանի հրազենային մեքենաներ, որոնցից առնվազն երկուսում դիակներ կան։ Առավոտյան իրադարձությունների կենտրոնը Հանրապետության հրապարակն է։ Քաղաքի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է. ժամանակ առ ժամանակ կրակոցներ են հնչում։
TACC-ի թղթակիցը հաստատել է, որ քաղաքում առանց համարանիշների մեքենաներ են շրջում։
Հիշեցնենք, որ Ղազախստանում ստեղծված ծանր իրավիճակի պատճառով երեկ սահմանվել է արտակարգ դրություն և պարետային ժամ (ժամը 23:00-ից մինչև 07:00-ն):