Ղազախստանում ձերբակալվել է ավելի քան 3,8 հազար մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Ղազախստանում շարունակվող բողոքի ցույցերի, ուժայիննների հետ բախումների ընթացքում ձերբակալվածների թիվը ավելի քան 3 հազար 800 է, հաղորդել է երկրի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ ուժայինների կողմից սպանվել է ավելի քան երկու տասնյակ մարդ, 26 հոգի էլ վնասվածքներ է ստացել։

Ղազախստանում վեցերորդ օրը շարունակվող բախումների ընթացքում մինչ այս պահը զոհվածների և վիրավորների մասին, մասնավորապես՝ քաղաքացիական անձանց շրջանում, ճշգրիտ տվյալներ չկան։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այսօր հայտարարել է, որ ինքն է իրավապահ մարմիններին ու բանակին հրամայել կրակ բացել առանց նախազգուշացման։ «Մենք գործ ունեինք զինված ու պատրաստված ավազակների հետ՝ թե՛ տեղացի, թե՛ օտարերկրյա», – պնդել է Տոկաևը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Сложно говорить о каком-то нарушении границы» – глава МИД Казахстана |mediamax.am|

The organizer is Armenia. Peskov on the upcoming summit of the heads of the CSTO

Ղազախստանում գազի գնի թանկացմամբ պայմանավորված բողոքի ակցիաներ են |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.