Դավիթ Մինասյանն ընտրվեց Փարաքարի համայնքապետ․հետագա 5 տարվա կառավարումը կիսվելու է Դավիթ Մինասյանի և ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի միջև |tert.am|

tert.am: Փարաքարի ավագանու՝ այսօր կայացած նիստի ընթացքում համայնքի ղեկավար ընտրվեց «Դավիթ Մինասյան» դաշինքի առաջին համար Դավիթ Մինասյանը։ Ավագանու 11 անդամներ, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, կողմ քվեարկեցին Մինասյանի թեկնածությանը։

Ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը, Վոլոդյա Գրիգորյանի ղեկավարությամբ, հրաժարվել է մասնակցել քվեարկությանը և վայր է դրել մանդատները։

«Դավիթ Մինասյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համայնքի կառավարումը կիրականացնեն համատեղ ուժերով։ Հետագա 5 տարվա կառավարումը համամասնորեն կիսվելու է Դավիթ Մինասյանի և համայնքապետի ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի միջև։ Այսպիսով՝ կլինի համատեղ կառավարում, և առաջիկա 2,5 տարվա ընթացքում համայնքը կղեկավարի Դավիթ Մինասյանը։ Նորընտիր համայնքապետի երդմնակալության արարողությունը կկայանա հունվարի 12-ին։

Հիշեցնենք, որ երկու կողմերն էլ՝ «Դավիթ Մինասյան» դաշինքը և «Ապրելու երկիր» խմբակցությունը հայտարարում էին, թե իրենց թեկնածուն է ընտրվել։ Փաստացի ստացվել էր, որ համայնքն ունի երկու համայնքապետ:

2021թ. դեկտեմբերի 30-ին վարչական դատարանն անվավեր էր ճանաչել Վոլոդյա Գրիգորյանին համայնքապետ ընտրելու՝ ավագանու որոշումը։ Դրանից հետո ավագանին հունվարի 5-ին դարձյալ նիստ էր հրավիրել, որը չէր կայացել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Պռոշյանի կոնյակի գործարան»-ի պայթյունից մահացածներից մեկը մասնաճյուղի տնօրենն է |pastinfo.am|

Վարդանաշեն համայնքի ղեկավարն իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել համայնքի ավագանուն․ Արմավիրի մազրպետարան

Գրիբոյեդովի բնակիչները պահանջում են նորոգել գյուղի ճանապարհը․ փակել են Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհը|24news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.