«Ապրելու երկիր» կուսակցությունը Փարաքարում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով դիմել է կառավարությանը

«Ապրելու երկիր» կուսակցությունը Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով դիմել է կառավարությանը․
««Ապրելու երկիր» խմբակցությունը, 03․01․2022թ․ դիմել է ՀՀ կառավարությանը Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և նոր ընտրություններ նշանակելու խնդրանքով՝ հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասը։ Օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետը լրացել է 2022թ հունվարի 3-ին։
Նույնանման հանգամանքներով մեկ այլ՝ Վեդի համայնքի դեպքում ՀՀ կառավարության 2022թ հունվարի 4-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները և նշանակվել են ավագանու արտահերթ ընտրություններ։ Ընդ որում, հունվարի 4-ին ՀՀ կառավարությունը այդ որոշումը կայացրել է հեռակա քվեարկությամբ՝ չսպասելով հունվարի 5-ի հերթական նիստին՝ նպատակ ունենալով պահպանել օրենքով սահմանված ժամկետները։
2021թ․ դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու առաջին նիստը, և համայնքի ղեկավար է «ընտրվել» հունվարի 9-ի նիստին՝ 21-րդ օրը՝ օրենքի կոպիտ խախտումներով։ Այս փաստը հիմք է ՀՀ կառավարության կողմից օրենքի ուժով ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար միավորված համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու համար։
Սակայն, ՀՀ կառավարությունը նման որոշում չի կայացրել ոչ միայն սեփական նախաձեռնությամբ, այլև «Ապրելու երկիր» խմբակցության կողմից 2022թ հունվարի 3-ի և հունվարի 5-ի ներկայացված դիմումների հիման վրա։ Ավելին, կառավարությունը մինչև այժմ չի պատասխանել խմբակցության նամակին՝ սպասելով քաղաքական որոշման։
Այս կապակցությամբ, «Ապրելու երկիր» խմբակցությունը դիմելու է դատարան՝ կառավարության անգործության հիմքով և կառավարության կողմից իր պարտականությունների կատարման պահանջով։
«Ապրելու երկիր» կուսակցությունը Փարաքար համայնքում հավաքել է ձայների 49%-ը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 27%: Համայնքի ութ բնակավայրերից երեքում «Ապրելու երկիր» կուսակցությունը հավաքել է 77-85% ձայներ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Ականատեսը» ներկայացնում է օրենքի խախտմամբ փակցված քարոզչանյութերը

Մեղրիում ոռոգման ջրի խնդրի նախնական լուծում կարող է լինել ինքնահոս ջրագծի անցկացումը․ Արմեն Հայրապետյան

Տեղ համայնքում բնակիչները սերմացուի ու վառելիքի խնդիր ունեն․ լավ կլիներ՝ կառավարությունն այս տարի անվճար հատկացներ․ Արգամ Հովսեփյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.