tert.am: Ղազախստանից Չկալովսկի օդանավակայան է ժամանել ռուս դեսանտայիններով տասնմեկերորդ չվերթը, հայտնել են ՌԴ ՊՆ-ից, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի տասը Իլ-76 ինքնաթիռ ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ռուս խաղաղապահների հետ Ղազախստանից ժամանել է մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայան»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Ընդհանուր առմամբ, Ալմաթիի օդանավակայանից օդ է բարձրացել 19 ինքնաթիռ։ Երբ նրանցից վերջինը վայրէջք կատարի, օդադեսանտային ուժերի հրամանատարության մասնակցությամբ օդանավակայանում կանցկացվի խաղաղապահների հանդիպում: