tert.am: Ղազախստանի գլխավոր դատախազության տվյալներով՝ հանրապետությունում անկարգությունների հետևանքով տուժել է ավելի քան 4500 մարդ, զոհվել է 225-ը, այդ թվում՝ ուժային կառույցների 19 ներկայացուցիչ, գրում է kommersant.ru-ն։
Բողոքի ակցիաների արդյունքում 546 քրեական գործ է քննվում։ Ջարդերի մասնակիցների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 20 000 մարդ, հայտնում է Ղազախստանի գլխավոր դատախազությունը։
Ղազախստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ 225 մահացածներից 175-ը մահացել է բուժհաստատություններում։