Նուրսուլթան Նազարբաևի փեսան ու եղբորորդին ազատվել են պաշտոններից |factor.am|

factor.am: Ղազախստանի նախագահի հրամանով՝ Սամաթ Աբիշն ազատվել է Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի (ԱԱԿ) ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից, հայտնում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը, գրում է Ինտերֆաքսը։

Սամաթ Աբիշը Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի եղբորորդին է։ 2015 թվականից նշանակվել է ԱԱԿ նախագահի առաջին տեղակալ։ Անցյալ շաբաթ ԱԱԿ-ի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ Աբիշը հունվարի 13-ից մեկնել է ամենամյա արձակուրդի։ Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ ԱԱԿ-ի արդեն նախկին ղեկավար Քարիմ Մասիմովը, որը Ղազախստանի հատուկ ծառայությունը ղեկավարում էր 2016 թվականից, հունվարի 6-ին ձերբակալվել է պետական դավաճանության կասկածանքով։

Անցյալ շաբաթ հայտնի դարձավ նրա երկու տեղակալների՝ Անուար Սադիկուլովի և Դաուլետ Երգոժինի կալանավորման մասին։ Նրանք բոլորը կասկածվում են բռնությամբ իշխանությունը զավթելու և իշխանության չարաշահման մեջ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ էլ Ղազախստանի առաջին նախագահի փեսան ևս ազատվել է պաշտոնից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Сложно говорить о каком-то нарушении границы» – глава МИД Казахстана |mediamax.am|

The organizer is Armenia. Peskov on the upcoming summit of the heads of the CSTO

Ղազախստանում գազի գնի թանկացմամբ պայմանավորված բողոքի ակցիաներ են |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.