armtimes.com: ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբն իր առաքելությունը Ղազախստանում կատարել է մասնագիտական բարձր մակարդակով։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության եվրասիական ինտեգրման վարչության տնօրեն Ալեքսանդր Սինյագովսկին։
«Մենք կարծում ենք, որ ՀԱՊԿ առաքելությունը Ղազախստանում իրականացվել է բարձր մասնագիտական մակարդակով: Մենք գնահատում ենք կազմակերպության դերը և նրա ներդրումը իրավիճակի կայունացման գործում: Խաղաղապահ առաքելությունն իրականացվել է դաշնակցային փոխադարձ աջակցության ոգով», – ասել է նա:
Հավելենք, այսօր արդեն հայտարարվել է երկրում ՀԱՊԿ առաքելության ավարտի մասին, ամբողջությամբ դուրս են բերվել բոլոր զորախմբերը: