Կիևում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Պորոշենկոյի աջակիցների դեմ դատարանի շենքի առաջ |tert.am|

tert.am: Կիևի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմնակիցների դեմ, որոնք հավաքվել են մայրաքաղաքի Պեչերսկյան դատարանի դիմաց:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը դեպքի վայրից, Պորոշենկոյի աջակիցները փորձել են դատարանի շենքի մոտ տաքանալու վայր կազմակերպել, սակայն ոստիկանությունը նրանց խնդրել է հեռացնել բոլոր սարքավորումները, ինչի արդյունքում բախումներ են տեղի ունեցել:

Ավելի ուշ հաջողվել է կարգավորել ստեղծված իրավիճակը, սակայն որոշ ժամանակ անց բախումները վերսկսվել են:

Արցունքաբեր գազի կիրառումից հետո ցույցի մասնակիցներից ոմանք հեռացել են դեպքի վայրից՝ աչքերը լվանալու նպատակով:

Պորոշենկոյի դեմ գործի դատաքննությունը մեկնարկել է երկուշաբթի: Նախկին նախագահը մեղադրյալ է 2014-2015 թվականներին Դոնբասից ածուխ մատակարարելու քրեական գործով։ Գործը հարուցվել է Ուկրաինայի Քրեական օրենսգրքի «Ահաբեկչության ֆինանսավորում», «Պետական դավաճանություն» և «Ահաբեկչական կազմակերպության ստեղծում» հոդվածներով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայտնի են առաջին արդյունքները. Զելենսկին Պորոշենկոյից գրեթե կրկնակի ավել ձայներ է ստացել |armtimes.com|

Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել է, որ երկրում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ |tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.