Կիևի դատարանը մերժել է Պորոշենկոյին կալանավորելու միջնորդությունը |1lurer.am|

1lurer.am: Կիևի դատարանը մերժել է Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյին կալանավորելու կամ 36 միլիոն դոլար գրավի դիմաց ազատ արձակելու դատախազության միջնորդությունը: Որպես խափանման միջոց սահմանվել է երկրից չհեռանալու մասին ստորագրությունը՝ հայտնում է РИА Новости-ն։

Պորոշենկոյի նկատմամբ քրեական գործ է հարուցվել 2014-2015 թվականներին Ուկրաինային Դոնբասի ածուխ մատակարարելու փաստով։ Նրան ներկայացվել է «ահաբեկչության ֆինանսավորման», «պետական ​​դավաճանության» և «ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու» մեղադրանք։ Ուկրաինայի նախկին նախագահին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։

Դատավարության ընթացքում Պորոշենկոյի կողմնակիցները հավաքվել էին դատարանի շենքի մոտ և փորձել տաքացնող սարքեր տեղադրել: Դրանք հեռացնելու ոստիկանների խնդրանքը մերժվել է, ինչն էլ դարձել է ընդհարումների պատճառ: Դատարանի մոտ հավաքված ամբոխին ցրելու համար իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայտնի են առաջին արդյունքները. Զելենսկին Պորոշենկոյից գրեթե կրկնակի ավել ձայներ է ստացել |armtimes.com|

Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել է, որ երկրում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ |tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.