Վրաստանի ընդդիմադիր «Ազգային շարժում»-ն ավտոերթ է անցկացրել Թբիլիսիում |shantnews.am|

shantnews.am: Վրաստանի ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցությունը համախոհների հետ ավտոերթ է կազմակերպել Թբիլիսիի փողոցներում`շարժվելով Հանրապետության հրապարակից մինչև «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի առանձնատուն: Ճանապարհին ակցիայի մասնակիցները ՆԳ նախարարության շենքի մոտ պահանջել են ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:

«Գիորգի Գախարիան պետք է պատասխան տա հունիսի 20-ին տեղի ունեցածի համար: Նա պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից: Այս պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվել վերջին 14 օրվա ընթացքում: Երեկոյան մենք կմիանանք խորհրդարանի առջև ընթացող հանրահավաքին, որտեղ ևս մեկ անգամ կպահանջենք Գախարիայի հրաժարականը»,- ասել է ակցիայի մասնակիցներից Բեսո Շենգելիան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.