ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր՝ հուլիսի 6-ին, Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի եւ ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության ռազմական եւ ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Չժան Ֆենխուայի հետ այցելել է հանրապետության զորամասերից մեկը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հուլիսի 6֊ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Չժան Ֆենխուայի հետ այցելել է հանրապետության զորամասերից մեկը։
Դավիթ Տոնոյանը, դեսպանը և ռազմական կցորդը բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ շրջել են զորամասում և ծանոթացել Չինաստանի կողմից նվիրաբերված սարքավորումներին։ Նախարար Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի ժողովրդական հանրապետությանն ակտիվ համագործակցության և աջակցության համար»։-նշել է նա: