Ամեն օր ավելի ու ավելի հզոր զենքեր ենք ստանում. Ուկրաինա է պատրաստվում մեկնել 16 000 օտարերկրյա կամավոր. Զելենսկի |tert.am|

tert.am: 16 000 օտարերկրյա կամավորներից առաջիններն արդեն ուղևորվում են Ուկրաինա՝ օգնելու Ռուսաստանի դեմ պայքարում: Այս մասին տեսաուղերձում հայտնել է Վլադիմիր Զելենսկին։

«Ուկրաինան ամեն օր զենք է ստանում գործընկերներից, իսկական ընկերներից, ավելի ու ավելի հզոր զենքեր։ Ուկրաինան արդեն դիմավորում է օտարերկրյա կամավորների, որոնք գալիս են մեր երկիր։ 16 000-ից առաջինները պատրաստվում են պաշտպանել մեր ազատությունը, մեր կյանքը, և դա հաջողությամբ կպսակվի, ես դրանում վստահ եմ»,- ասել է նա։

Նախագահի խոսքով՝ Ուկրաինայի բոլոր պաշտպանական բնագծերը պահպանվել են։ Զելենսկու խոսքով՝ ռազմավարական պաշտպանության ուղղություններից որևէ մեկում  թշնամին հաջողություն չունի:

«Նրանք ճնշված են և դատապարտված… Կիև, Չեռնիգով, Սումի, Նիկոլաև. Օդեսա. Նրանք ուզում են կործանել մեր Օդեսան, բայց կտեսնեն միայն Սև ծովի հատակը»,-ասել է Զելենսկին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աբսուրդ կլինի, եթե ՆԱՏՕ-ն չհրապարակի Ուկրաինայի անդամակցության հստակ ժամանակացույցը»․ Զելենսկի |azatutyun.am|

Զելենսկին պաշտոնական այցով մեկնում է Բաքու |azatutyun.am|

Բաքվում Զելենսկին հանդիպել է Ալիևի հետ |tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.