1lurer.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Այն ենթադրում է, որ կաթնամթերքը պետք է ցուցադրված լինի առանձին դարակաշարերում:
«Խոսքը վերաբերում է կաթնային յուղի փոխարինիչ պարունակող և կաթնային ճարպ պարունակող կաթնամթերքի հատուկ մակնշմանը խանութներում, որպեսզի մեր սպառողները կարողանան ակներև տեսնել այն ապրանքները, որոնք մաքուր կաթնամթերք չեն:
Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կատարել ենք մի էական փոփոխություն, այն է՝ սահմանափակել ենք պահանջները 200 քմ-ից պակաս մակերես ունեցող առևտրի օբյեկտներում՝ հաշվի առնելով այն, որ 200 քմ-ից պակաս մակերես ունեցող խանութներում գործնականում շատ մեծ բարդություններ կառաջացներ օրենքի պահանջի պահպանումը»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Դարակաշարը պետք է ուղեկցվի «պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» ընթեռնելի նշումով: