Վրաստանի ԿԳ, մշակույթի և սպորտի փոխնախարարը հրաժարական է տվել |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի առաջին տեղակալ Միխեիլ Գիորգաձեն հրաժարական է տվել: Այս մասին նա գրառում է կատարել իր «ֆեյսբուքյան» էջում:

«Կարծում եմ 5 տարին նման պատասխանատվության պաշտոնում բավական է, որպեսզի գործում առավելագույն միջոցներ ներդնես՝ ստանալու այն արդյունքը, որին կարողացանք հասնել: Բացի այդ, ժամանակն է տեղը զիջել նոր էներգիայով մարդկանց»,- գրում է Գիորգաձեն:

Միխեիլ Գիորգաձեն, որ մինչև բոլորովին վերջերս մշակույթի նախարարն էր, կրթության և մշակույթի նախարարությունների միավորումից հետո նշանակվել է հիշյալ գերատեսչության առաջին տեղակալ: Վրաստանի մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը նա զբաղեցրել է 2017 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2018 թվականի հուլիսի 15-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.