Ռուսական պատվիրակությունը դադարեցնում է աշխատանքը ԵԽԽՎ-ում

Ռուսական պատվիրակությունը դադարեցնում է աշխատանքը Եվրախորհրդի Խորհրդրանական վեհաժողովում (ԵԽԽՎ) և չի մասնակցելու դրա նիստերին, ՌԻԱ Նովոստիին ասել է ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության անդամ Ալեքսանդր Բաշկինը։

«Որոշում է կայացվել չմասնակցելու ԵԽԽՎ կոմիտեների և մարմինների աշխատանքին, լիագումար նիստերին», – ասել է նա։

Բաշկինի խոսքով՝ այս քայլը կապված է վեհաժողովի հակառուսական ուղղվածության հետ։ Նա հիշեցրել է, որ Մոսկվան դիտարկում է Եվրախորհրդին իր մասնակցության դադարեցման հարցը։

Ինչպես հաղորդել է գործակալությանը ռուսական պատվիրակության ևս մեկ անդամ Վլադիմիր Կրուգլին, ԵԽԽՎ-ն արդեն իրազեկել է ռուսական կողմին վեհաժողովին նրա անդամակցության կասեցման մասին։ Որոշումը կայացվել է ԵԽ նախարարների կոմիտեի նիստի արդյունքում։

Իր հերթին, ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը նշել է, որ Մոսկվան չի մասնակցում վեհաժողովի և Եվրախորհրդի մյուս մարմինների աշխատանքին։ Մոտ ժամանակներս Ռուսաստանը կարող է խզել համաձայնագիրն ու դուրս գալ կազմակերպությունից, ասել է նա։

Ավելի վաղ Ստրասբուրգը կասեցրել էր Մոսկվայի լիազորությունները ԵԽԽՎ-ում Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման պատճառով։

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“As the queue reached me, the bread had already run out. I bought watermelon to eat instead of bread” [Blockade from the inside]

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

Ինչո՞ւ ի-ՌՆԹ պատվաստանյութերը չեն կարող վնասել մարդու ԴՆԹ-ն և փոխել գեները

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.