armenpress.am: Վաշինգտոոնի վարչակազմը հետեւում Է իրադարձությոնների զարգացմանը Թել Ավիվում կատարված ահաբեկչական գործողության լույսով, որի զոհ Է դարձել երկու մարդ, ԱՄՆ-ը շարունակում Է շփումներն Իսրայելի իշխանությունների հետ: Այդ մասին ասված է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ ապրիլի 7-ին տարածված գրավոր հայտարարության մեջ:
«Մենք ուշադրությամբ հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը եւ կշարունակենք կանոնավոր շփումներ պահպանել իսրայելացի գործընկերների հետ, նրանց հետ միասին մենք վճռականորեն կդիմակայենք ահաբեկչությանն ու բռնությանը, որոնք արդարացում չունեն»,- նշել Է նա:
Բլինկենը կատարվածը համարել Է «մահաբեր ահաբեկչական գործողություն»: Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ ապրիլի 7-ին Թել Ավիվի կենտրոնական մասում հրաձգության հետեւանքով սպանվել Է երկու մարդ, չորս հոգի ծանր վերքեր են ստացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը։