Երկօրյա պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ՌԴ ԴԺ պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երկօրյա այցով Հայաստանում էին ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները։ Այսօր նրանք այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից:

Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը եւ ներկայացրել Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Ռուս պատգամավորները եւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանը, Բաբկեն Թունյանը, Ալեքսեյ Սանդիկովը եւ Վաղարշակ Հակոբյանը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Պատվիրակությունը Հայաստանում է ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստի շրջանակում, որն անցկացվել է ապրիլի 22-ին Ստեփանավանում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘Never again’: Armenian Genocide commemorated in United States Capitol |armenpress.am|

Այսօր և ամեն օր ԱՄՆ-ն ​​լիովին հավատարիմ է Հայաստանի կայունության, անվտանգության ու ժողովրդավարության առաքելությանը. Փելոսի |iravaban.net|

Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում ապրիլի 24-ին Ցեղասպանության նվիրված բոլոր միջոցառումները չեղարկվել են |armtimes.com|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.