tert.am: Անկարայում Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի Թուրքիա կատարած այցի ընթացքում ստորագրվել են 1 մլրդ դոլարի համաձայնագրեր։ Այս մասին Տոկաևը հայտարարել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Բանակցությունների արդյունքներով ստորագրվել են 1 միլիարդ դոլարի փաստաթղթեր»,- ասել է Ղազախստանի նախագահը։
Տոկաևը Թուրքիան անվանել է շատ կարևոր ռազմավարական գործընկեր և Էրդողանին հրավիրել այցելել Ղազախստան։