«Մեր գյուղում հին Հայաստանն է». արշալույսցիները դժգոհել են Նիկոլ Փաշինյանին գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարից |tert.am|

tert.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչների հետ: Վարչապետը եղել է «Բաղրամյան» զորավարժարան մեկնելու ճանապարհին, երբ արշալույսցիները հավաքվել են ավտոճանապարհի մոտ ու սպասել նրան:

Գյուղի բնակիչները դժգոհել են, որ գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի պաշտոնավարումից հետո ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տեղակալ Կարեն Սիմոնյանը: «Արշալույս գյուղը ծանոթ է ՀՀ ցանկացած քաղաքացու: Այս գյուղից է սկսել հեղափոխությունը, գյուղացիք այստեղից են շարժվել: Օպերների հետ հեղափոխության ժամանակ ստեղից…»,- դիմելով վարչապետին ասել է բնակիչներից մեկը:

Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ չի կարող մարդկանց վերաբերվել ըստ նրա՝ հեղափոխությունը լավ է գնահատում, թե վատ: «Ինչ էլ լինի, վերջում էլի ընտրություն ա լինելու, ընտրություններն էլ դուք եք անելու: Ձեր տված ձայնին ոչ մեկը մատով չի կպչելու»,- նշել է Փաշինյանը:

«Երեկ ասում էր՝ էս գյուղում հեղափոխություն չի լինելու: Մեր գյուղում հին Հայաստանն ա: Ես իմ մեջ ներդրում եմ տվել, եթե ինքը պետք է աշխատի որպես գյուղապետ, ես Հայաստանում չեմ ապրելու»,- նշել է բնակիչը:

Ն. Փաշինյանն ասել է, որ ընտրությունները չի կեղծելու, եթե նա ընտրվի, «գյուղացիներն են իրեն ընտրելու», ինքը չի միջամտելու: «Օրենքը թույլ չի տալիս անել այն, ինչ դուք ուզում եք: Իմացա՝ փետեր-մետեր եք վերցրել, մի արեք նման բաներ: Պաշտոնավարումը կասեցված է, քրեական գործը հարուցված է, ուզում եք՝ մե՞նք էլ «բերսպրեդել» անենք: Կոշտ կարձագանքեմ, եթե բռնություն եղավ»,- նախազգուշացրել է ՀՀ վարչապետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Through fair elections you’ve got strong mandate of people to continue democratic reforms” – Lithuanian PM to Pashinyan |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 139-րդ սաղմոսով |youtube.com|

Այսօր մենք հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին․ Նիկոլ Փաշինյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.