aysor.am: Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում նշել է Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացի ակտիվացման կարևորության մասին, հայտնում են Կրեմլի լրատվական ծառայությունից։
Վլադիմիր Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը` աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիսվել է մարտի 29-ին Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնահահատականներով։