factor.am: ՎՏԲ բանկը ծրագրում է պահպանել իր ներկայությունը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Չինաստանի և Հնդկաստանի բանկային շուկաներում։ Interfax-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը։
«Բացառությամբ միայն մեկ դեպքի՝ մենք ոչ մի տեղ չենք վաճառի (մասնաճյուղերը)։ Մենք սկզբունքային դիրքորոշում ունենք։ Մենք ամեն տեղ կմնանք։ Մենք հեռանում ենք միայն Վրաստանից, սակայն այնտեղ մի փոքր այլ իրավիճակ է։ Իսկ Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Չինաստանում, Հնդկաստանում մենք մնում ենք և կզարգացնենք ազգային բանկերի, տեղի բանկերի հետ համագործակցությունը, որպեսզի ազգային տարադրամով իրականացվող երկկողմ առևտրում առանցքային բանկ դառնանք: Մենք այս երկրներում մեր բիզնեսի հեռանկարներ ենք տեսնում»,- ասել է նա։