Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, որոնց ղեկավարները Մադրիդում մասնակցում են դաշինքի գագաթնաժողովին՝ կոչ անելով օգնել «դադարեցնել ուկրաինական խաղաղ քաղաքների դեմ Ռուսաստանի տեռորը» և Ուկրաինայի համար «տեղ գտնել» անվտանգության ընդհանուր տարածքում, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն։
Իր ելույթում Զելենսկին նշել է, որ պատերազմը չպետք է ձգձգվի, այդ պատճառով էլ Ուկրաինային անհրաժեշտ է ավելի շատ զենք, մասնավորապես՝ ժամանակակից հրետանային միջոցներ տրամադրել։
Ուկրաինային նախագահը կոչ է արել նաև օգնել իր երկրին ոչ միայն զենքով, այլև ֆինանսական միջոցներով և պատժամիջոցներով՝ «Ռուսաստանի դեմ այնպիսի պատժամիջոցներով, որոնք վերջ կդնեն պատերազմը ֆինանսավորելու նրա ընդունակությանը»։
Նորա Վանյան