Վարչապետն Արմավիրի մարզում է |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել է Պտղունքի միջնակարգ դպրոցի կառուցման ընթացքին:

Վարչապետը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Այցելել եմ Արմավիրի մարզ: Առաջին կանգառը Պտղունքում էր, որտեղ ծանոթացա տեղի միջնակարգ դպրոցի կառուցման ընթացքին»:

Նախագիծն իրականացվում է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ:

Դպրոցի շինարարությունը կավարտվի այս տարվա հոկտեմբերին: Փաշինյանը հետաքրքրվեց դպրոցի գույքի հարցով: Պատասխանատուները հայտնեցին, որ գույքի համար մրցույթը հայտարարվել է, աշխատում են ԿԳՄՍ նախարարության հետ, արդյունքների հիման վրա առաջարկություն կներկայացնեն՝ պետբյուջեից ֆինանսավորման համար:

Վարչապետը շեշտեց. «Գույքի պատճառով մեկ օր չուշանա դպրոցի բացումը»:

Փաշինյանը հետաքրքրվեց նաև, թե երեխաները ո՞ր ճանապարհով են դպրոց գնում, ճանապարհի բարեկարգման հարց բարձրացրեց, հորդորեց աշխատանքներն արագ իրականացնել:

«Ֆինանսի խնդիր չունենք, պետք է որոշումը կայացնել և անել»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Պռոշյանի կոնյակի գործարան»-ի պայթյունից մահացածներից մեկը մասնաճյուղի տնօրենն է |pastinfo.am|

Վարդանաշեն համայնքի ղեկավարն իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել համայնքի ավագանուն․ Արմավիրի մազրպետարան

Գրիբոյեդովի բնակիչները պահանջում են նորոգել գյուղի ճանապարհը․ փակել են Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհը|24news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.