Ավինյանը վստահ է՝ միասնական տոմսային համակարգը էական բարեփոխում է լինելու

Ամբողջական նոր համակարգին անցումը հունվարի 1-ից է լինելու, հիմա տոմսային համակարգի ներդրման փորձարկման շրջանում ենք գտնվում, դրա հետ կապված խնդիրներն ենք վերհանում, լուծում մինչեւ ամբողջական համակարգի ներդրումը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մենք էս ընթացքում տարբեր հատվածներում ունենալու ենք հնարավորություն՝ տերմինալների միջոցով տոմսեր գնելու, բանկային քարտի միջոցով NFC համակարգի միջոցով վճարում անելու, ունենալու ենք նաեւ տոմսային քարտերի հնարավորություն, եւ ուզում ենք, որ էս ամբողջական համակարգը պատրաստ լինի, որ վստահ լինենք՝ ամենն աշխատում է, բոլոր խնիդրները լուծված են, եւ հունվարի 1-ից համակարգն արդեն իսկ ներդրվում է։

Քանի որ համակարգը նոր տրամաբանություն ունի, այն մարդիկ, ովքեր ավելի շատ են օգտվում տրասնպորտից, գուցե իրենց համար ավելի էժան լինի տրանսպորտը, բայց նրանց համար, ովքեր ավելի քիչ են օգտվում, գուցե թանկ լինի»,- նշեց Ավինյանը։

Քաղաքապետը վստահություն հայտնեց, որ միասնական տոմսային համակարգը էական բարեփոխում է լինելու։

Պատասխանելով մեկ այլ լրագրողի հարցին՝ Ավինյանը ասաց, որ տրանսպորտային ռեֆորմները չեն ավարտվում տոմսային համակարգի ներդրմամբ եւ նոր ավտոբուսների ձեռքբերմամբ, դրանք զուգորդվում են ավտոբուսային առանձնացված գծերով, որոնք շուտով ավելի շատ ենք տեսնելու Երեւանում, հետեւապես ավտոբուսով երթեւեկող մարդը առավելություն է ստանալու այլ ավտոմեքենաներով երթեւեկող մարդկանց նկատմամբ․ «Մեկ MAN ավտոբուսով միջինացված կարող է տեղավորվել այնքան մարդ, ինչքան 60 մեքենայում»։

Տիգրան Ավինյանի խոսքով՝ արդեն իսկ պատվիրված 171 ավտոբուսներից բացի դեռ պետք է ձեռք բերեն եւս 250 ավտոբուս, որից հետո միայն տրանսպորտային պարկի արդիականացման ծրագիրը կամբողջանա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Գագիկ Ծառուկյանը ներդրողների հետ որպես ԱԺ պատգամավո՞ր, թե՞ բիզնես հետաքրքրություն ունեցող մարդ է հանդիպում․ ՔՈ ՍԴԿ խոսնակ

Ինչպե՞ս կանխարգելել կորոնավիրուսով վարակումը․ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումները

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.