Ընդլայնում ենք վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին:

«Նախագծով ևս մեկ անգամ ընդլայնում ենք վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը»,- նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա նշեց՝ նախագծով նախատեսվում է, որ օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ ծառայությունների ամբողջական փաթեթից օգտվող 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանանց տարիքային շեմը 36-ից բարձրանում է մինչև 40 տարեկանը ներառյալ:

«Բացի դրանից՝ ընդլայնվում է նաև երկրորդային անպտղություն ունեցող մեր շահառուների շրջանակը: Եթե նախկինում սահմանվում էր, որ միայն սահմանամերձ բնակավայրերի մեր քաղաքացիներն իրավունք ունեն օգտվելու այս հնարավորությունից, հիմա այս սահմանափակումը դուրս է գալիս, և բոլորը կարող են օգտվել: Այսինքն՝ երկրորդային անպտղության հետ կապված խնդիրները ևս արդեն թիրախային կերպով հասցեագրվում են մեր կողմից»,- ասաց նախարարը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.