Թբիլիսիի քաղաքապետարանը հուլիսի 31-ից դադարեցնում է Ուկրաինայի քաղաքացիներին անվճար բնակարան տրամադրելը |1lurer.am|

1lurer.am: Թբիլիսիի քաղաքապետարանը որոշել է հուլիսի 31-ից դադարեցնել հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Վրաստան տեղափոխված Ուկրաինայի քաղաքացիներին անվճար բնակարանով ապահովելու ծրագիրը։ Փոխարենը նրանց կտրամադրվի ամսական 300 լարի (ավելի քան 105 դոլար) նպաստ՝ երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Ծրագիրը մեկնարկել էր մարտի 1-ին։ Այս ընթացքում քաղաքային իշխանությունները հյուրանոցներում տեղավորել են ավելի քան 5100 մարդու։ 2300-ից ավելի ուկրաինացիներ էլ շարունակում են մնալ հյուրանոցներում։ Թբիլիսիի քաղաքապետարանի վրա ուկրաինացիների անվճար բնակությունն արժեցել է 11 մլն լարի (ավելի քան 3,8 մլն դոլար):

Ուկրաինայի քաղաքացիները շարունակում են անվճար օգտվել հասարակական տրանսպորտից և Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակայության այլ հաստատություններից։ Դպրոցականների համար ուկրաինական դասարաններ են բացվել Թբիլիսիում և Բաթումում։ Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովն ասել էր, որ այս տարվա փետրվարից հանրապետությունն ընդունել է ավելի քան 25 հազար ուկրաինացի փախստականի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.