Ընդերքօգտագործող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 25 մլն դրամը. ՔԿ

Տվյալներ են ստացվել առ այն, որ ՍՊ ընկերության տնօրենը, խախտելով Հողային, Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքերի մի շարք  հոդվածների պահանջները, պարտավոր լինելով օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներն իրականացնել պայմանագրի և նախագծի պայմաններին համապատասխան, ինչպես նաև խախտելով հողերի և ընդերքի օգտագործման և պահպանության կանոններ սահմանող այլ իրավական ակտերի դրույթները, 2021 թվականի ընթացքում Արմավիր մարզի Ապագա համայնքին և մի շարք անձանց սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներում հողի և ընդերքի օգտագործումն իրականացրել է հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու, օգտագործելու, ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ՝ շրջակա միջավայրին և ընդերքին անզգուշությամբ պատճառելով էական վնաս: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

«Պետությանը պատճառված վնասի չափը, ընկերության գործունեությամբ հողային ռեսուրսների վրա ազդեցությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաէկոլոգիական և դատահաշվապահական համալիր փորձաքննություն, որի եզրակացությամբ պարզվել է ՍՊ ընկերության կողմից ինչպես օրինական, այնպես էլ՝ ընդերքի օգտագործման և պահպանման կանոնների խախտմամբ ավազակոպճային զանգվածի արդյունահանման ծավալները:

Նախաքննության  ընթացքում պարզվել է, որ 2015 թ․-ից վերոհիշյալ ՍՊ ընկերության սեփականատերն իրականացրել է լեռնային զանգվածի արդյունահանում ինչպես ընդերքօգտագործման թույլտվության սահմաններում, այնպես էլ՝ հարակից տարածքից:

Բացի այդ պարզվել է նաև, որ ընկերության կողմից ընդերքօգտագործման թույլտվության  սահմաններում գտնվող հողատարածքներից արդյունահանումն իրականացվել է առանց հողատարածքների նպատակային փոփոխության, որի հետևանքով հողային ռեսուրսներին պատճառվել է վնաս:

Ընկերության կողմից, պատճառված վնասից, նախաքննության ընթացքում, կատարվել է 25.000.000 ՀՀ դրամի չափով վերականգնում:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ վնասի մնացած մասը վերականգնելու և ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։  

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‹‹Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության պոչանքները լցվում են Դեբեդ գետը. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Խոշոր չափի յուրացում կատարելու կասկածանքով ձերբակալվել է «Հայանտառ»-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրենը

Զինծառայողը մահացել է ձորը սայթաքելու հետևանքով

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.