Արդյոք վերացվել է Վարդան Ղուկասյանի (Դոգ) միջազգային հետախուզումը. Ներքին գործերի նախարարությունը թաքցնում է տեղեկությունը |fip.am|

fip.am: Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը գաղտնի է պահում տեղեկությունը՝ արդյոք «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի նկատմամբ նախորդ տարի ամռանը հայտարարված միջազգային հետախուզումը վերացվել է։ 

Հուլիսի 15-ին փաստաբան Լևոն Բաղդասարյանի ղեկավարած գրասենյակը հայտարարել էր, որ «Ինտերպոլից» ստացված տեղեկության համաձայն, Վարդան Ղուկասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը վերացվել է։

«Փաստերի ստուգման հարթակը» հուլիսի 17-ին գրավոր հարցմամբ դիմել էր Ներքին գործերի նախարարություն՝ հստակեցնելու, թե արդյո՞ք ճիշտ է տեղեկությունը, որ Ղուկասյանի նկատմամբ վերացվել է միջազգային քրեական հետախուզումը, և եթե վերացվել է, ապա ի՞նչ հիմքով։

Սակայն ՆԳՆ-ից նախընտրել են լռել՝ թաքնվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի հետևում։ Մասնավորապես, վկայակոչելով նույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետը, տեղեկացնում են, որ «տվյալների սուբյեկտին անձնական տվյալները տրամադրվում են տվյալների սուբյեկտի կամ լիազորագրով հանդես եկող ներկայացուցչի կամ օրինական ներկայացուցչի գրավոր հարցման հիման վրա»։ 

Այնուհետև, վկայակոչելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, նշել են․ «․․․տեղեկատվության տրամադրումը մերժվում է, եթե դա խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը»։

«Ձեր կողմից հայցվող տեղեկությունները պարունակում են Վարդան Ղուկասյանի անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ, որոնք առանց այդ անձանց գրավոր համաձայնության տրամադրման ենթակա չեն»,- նշվում է ՆԳՆ նամակում։

Վարդան Ղուկասյանը, որն ապրում է ԱՄՆ-ում ու հայտնի է իր հայհոյախառն եթերներով, հետախուզվում էր անցած տարի մայիսից և այդ մասին հայտարարվել էր պաշտոնապես։ Մասնավորապես, Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որում բառացի նշվում էր հետևյալը․ «Ոստիկանությունը միջոց է ձեռնարկել «Ինտերպոլի» միջոցով Վ․ Ղուկասյանի նկատմամբ միջազգային հետախուզում իրականացնելու նպատակով։ Միաժամանակ, քրեական վարույթի շրջանակներում ձեռք են բերվել տվյալներ առ այն, որ Վ․ Ղուկասյանը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ելնելով դրանից՝ քրեական վարույթին առնչվող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, ինչպես նաև Վ․ Ղուկասյանին հայտնաբերելու, գործող իրավական մեխանիզմներով վերջինիս ՀՀ իրավասու մարմիններին փոխանցելու հարցում անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ ԱՄՆ իրավասու մարմիններին ուղղված իրավական օգնության միջազգային հարցումը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ այդ ուղղությամբ անհրաժեշտ ընթացակարգ ապահովելու նպատակով»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արաբկիր» բժշկական կենտրոնում արձանագրվել է 4-ամյա աղջկա մահվան դեպք |armenpress.am|

ՆԳՆ պատվիրակությունը Իտալիայում ուսումնասիրել է զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանման ծառայությունների կառավարման փորձը

Հայաստանում ոստիկանը և փրկարարը պետք է դառնան ամենավստահելի մարդիկ. Սևանա լճում գործարկվեց Ջրային պարեկային ծառայությունը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.