aysor.am: ԵՄ երկրների նախարարները որոշում են ընդունել առևտրային բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ: Այս մասին հայտնում է Sky News-ը:
Նշվում է, որ այս որոշմանը դեմ է եղել միայն Ֆրանսիան։
Ըստ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ԵՄ-ն չպետք է առևտրային համաձայնագիր կնքի մի երկրի հետ, որը դուրս է եկել կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից: Գերմանիան իր հերթին ակտիվորեն աջակցել է բանակցությունների հնարավորությանը:
Բելգիան միակ երկիրն է դարձել, որը ձեռնպահ է մնացել քվեարկության ժամանակ: