Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում երեխա է հանկարծամահ եղել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն |1lurer.am|

1lurer.am: Օգոստոսի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Գյումրի քաղաքի «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում երեխա է մահացել։

Տեղեկությունը 1lurer.am-ին հաստատեց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

«Մահվան դեպք է կա. հանկարծամահության դեպք է, այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը` պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով) հատկանիշներով, քրեական վարույթ է նախաձեռնվել։

Նախնական տվյալներով՝ առողջական լուրջ խնդիրներ ունեցած երեխա է։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն մահվան պատճառները պարզելու նպատակով։ Առգրավվել են երեխային վերաբերող բժշկական փաստաթղթերը։ Հարցաքննվել են ինչպես ծնողները, այնպես էլ նշված հաստատության աշխատակիցները։

Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնել է Գոռ Աբրահամյանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‹‹Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության պոչանքները լցվում են Դեբեդ գետը. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Խոշոր չափի յուրացում կատարելու կասկածանքով ձերբակալվել է «Հայանտառ»-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրենը

Զինծառայողը մահացել է ձորը սայթաքելու հետևանքով

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.